Առողջապահություն 

«Նուրոֆեն» դեղամիջոցի արտադրողը վճարելու է տույժ՝ 1.3 մլն դոլարի չափով՝ գնորդներին խաբելու համար

Ավստրալիայի Դաշնային դատարանը տուգանել է «Reckitt Benckiser» բրիտանական ընկերությանը 1,3 մլն դոլարի չափով՝ գնորդներին խաբելու համար, հայտնում է BBC-ն:

Պարզվել է, որ ընկերությունը խախտել է երկրի Օրենսդրությունը՝ վաճառելով միևնույն դեղամիջոցը տարբեր ցավազրկող միջոցների անվան տակ: Այսպես, Նուրոֆենի զանազան տարբերակներ  պետք է օգնեին յուրահատուկ ցավերի ժամանակ՝ գլխացավ, դիսմենորիա, մեջքի ցավեր, բայց փաստացի պարունակում էին նույն բաղադրիչը և ցուցաբերում ընդհանուր ցավազրկող հատկություն: Ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ համաձայն է նման որոշման հետ և չի վիճարկի այն:

«Մենք պետք է ավելին անեինք, որպեսզի բացատրեինք սպառողին դեղամիջոցի տարբերակների յուրահատկություններն ու ազդեցության աստիճանը»- ասել են ընկերության ղեկավարները:

Նույն շարքից