Գիտություն 

Գիտնականները պարզել են, որ թռչունները գնում են միմյանց թաղմանը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ագռավները կարող են գնալ միմյանց թաղմանը, հայտնում է glavred.info-ն:

Ամեն ինչ տեղի է ունենում գրեթե ինչպես մարդկանց մոտ` թռչունները հավաքվում են մահացած թռչնի մոտ և ուշադրությամբ նայում նրան:

Համալսարանում փորձերը ցույց են տվել, որ այդ ժամանակ ակտիվանում է ագռավների ուղեղի այն մասը, որը պատասխանում է հիշողության համար: Դա առաջին զարմանալի բացահայտումը չէ ագռավների հիշողության մասին: Ավելի վաղ հետազոտողները պարզել են, որ ագռավները տարբերում են դեմքերը և ժառանգներին զգուշացնում են, թե ով է ընկեր և ով` վտանգի աղբյուր:

Նույն շարքից