Ռազմական 

Թուրքիան Ադրբեջանին կվաճառի Altay գերժամանակակից տանկեր

analitik.am

Թուրքիան կարող է Ադրբեջանին վաճառել նոր սերնդի տանկեր, որոնք մշակվել են պաշտպանական ոլորտի հարավկորեացի արտադրողների հետ համատեղ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Otokar ընկերության աղբյուրներին:


Հաղորդվում է, որ տանկերը պատրաստ կլինեն 2015 թվականին, և որ ադրբեջանական կողմն արդեն հետաքրքրված է դրանցով:


Նշենք, որ Հարավային Կորեան մասնակցում է թուրքական Altay տանկի և նոր թուրքական գաուբիցի ստեղծման ծրագրին:


Նորագույն տանկը կարտադրվի Թուրքիայում՝ թուրքական Otokar և կորեական SSM ընկերությունների միջև առկա պայմանագրով:


Տանկը կունենա 120 մմ տրամաչափի հարթփող հրանոթ՝ կայունացման համակարգով, 12.7 մմ տրամաչափի ծանր գնդացիր:

Նույն շարքից