Ռազմական 

Սև ծովում ուսումնավարժանքներ են անցկացվում

analitik.am

ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ռազմածովային ուժերի նավերը մասնակցում են Սև ծովում անցկացվող համատեղ ուսումնավարժանքների: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Բուլղարիայի ռազմածովային ուժերի մամլո ծառայությունից հայտնել են, որ առաջիկա երկու օրը PASSEX տեսակի ուսումնավարժանքները կանցկացվեն Կոնստանցա քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում` Ռումինիայի ոչ տարածքային ջրերում:

Ուսումնավարժանքներին մասնակցում է ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային խումբը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, ԱՄՆ և Թուրքիա), ինչպես նաև՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Կանադայի ռազմածովային ուժերը:

Ծրագրում ներառված են հաղորդակցման կապի վարժություններ, համատեղ տեխնիկական վարժանքներ, վերգետնյա և ստորգետնյա իրավիճակի մասին տեղեկությունների փոխանակում, ինչպես նաև՝ թշնամու օդային հարձակումներին հակահարված տալը:

Նույն շարքից