Մշակույթ 

Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու երկրորդ որդու լույս աշխարհ գալու մասին

analitik.am

Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում Սիրուշոյի՝երկրորդ անգամ մայրանալու մասին: Ինչպես գրում է asekose.am-ը, Նունե Խուրշուդյանը, ով հանդիսանում է երգչուհու մենեջերը, ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր տարածված լուրերը:

Եվ չնայած այս հանգամանքին՝ նշենք, որ խոսակցությունները մինչ այսօր չեն դադարում: Ըստ ասեկոսեների՝ Սիրուշոն պատրաստվում է իր երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: Փորձելով ճշտել այս տեղեկության հավաստիությունը՝ Asekose.am-ը կապ հաստատեց Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Սիրուշոյի անձնական կյանքի հետ կապված որևէ մենկաբանություն տալ չեմ կարող»:

Ներկա պահին Սիրուշոն և Լևոն Քոչարյանը մեծացնում են իրենց 2-ամյա որդուն` Ռոբերտին:

56c0d9c89b9c5_medium

Նույն շարքից