Միջազգային Պատահարներ 

Քենիայում 105 տոննա փղոսկր են այրել` որսագողության դեմ պայքարի շրջանակներում

analitik.am

Քենիայի  իշխանությունները շաբաթ ավելի քան 105 տոննա փղոսկր և ռնգեղջյուրի եղջյուր են այրել` այսպիսով պայքարելով որսագողության աճող վտանգի դեմ:

Ինչպես ընդգծում է Washington Post-ը` փղոսկրի շուկան Ասիայի մեծ մասում, մասնավորապես Չինաստանում, շարունակում է մեծ պահանջարկ ունենալ, ինչն էլ դրդում է որսագողերին ժամանել Աֆրիկա: Նրանք իրենց որսը որոնում են  Սահարայից հարավ ընկած շրջաններում: Փղոսկրի զանգվածային ոչնչացումն ուղղված է այդ շուկայի աճին վերջ դնելուն:

Որոշ հաշվարկների համաձայն` մայրաքաղաք  Նայրոբիում այրված փղոսկրը կարժենար ավելի քան 150 մլն դոլար: Այդ քանակի փղոսկրը ստացվում է 8000 կենդանիներից:

«Մեզ համար փղոսկրն արժեք չունի, եթե այն մեր փղերի վրա չէ», - ասել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատան:

Նույն շարքից