Գիտություն 

Ջրի մոտ ապրելը բարելավում է հոգեկան առողջությունը. գիտնականներ

analitik.am

Միչիգանի պետական համալսարանի գիտաշխատողներն ապացուցել են, որ ջրի կողքին ապրելը մարդուն ավելի հանգիստ է դարձնում, իսկ հոգեկան վիճակը գրեթե ամբողջովին վերականգնվում է: Աշխատության հեղինակները նշել են, որ պարբերաբար ջրին (ծով, գետ կամ ջրամբար) նայելը կապված է հակասթրեսային ցուցանիշների հետ, ինչը չի կարելի ասել բնության կամ կանաչապատ տարածքների համար, փոխանցում է Planet-today-ը:

Փորձն անցկացրել են Նոր Զելանդիայում, որտեղ մարդիկ ապրում են կանաչապատ տարածքում և ջրամբարի մոտակայքում: Պարզվում է, որ մարդիկ, որոնք ջրի մոտ են ապրում, ավելի լավ հոգեկան վիճակում են գտնվում, քան նրանք, ովքեր բնակվում են անտառի մոտ:

Գիտնականները կարծում են, որ ջուրը բնական տարածք է, իսկ կանաչն, օրինակ, կա նաև մարդածին վայրերում՝ մարզադաշտ խաղահրապարակ և այլն:

Նույն շարքից