Միջազգային Պատահարներ 

ԱՄՆ-ում կարուսելից դեռահաս աղջիկներ են ընկել. նրանցից մեկը մահացել է

analitik.am

Ամերիկյան Թեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի ատրակցիոնների զբոսայգում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու դեռահասներ են տուժել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղակա իշխանություններին:

Աղջիկներն արագ պտտվող կարուսել են նստել: Որոշ ժամանակ անց, դեռևս անհայտ պատճառներով, 16 և 15 տարեկան դեռահասները դուրս են թռել իրենց տեղերից: Նրանցից մեկը գլխով հարվածել է մետաղական արգելապատնեշին և հիվանդանոցում մահացել, մյուսը վնասվածքներով հոսպիտալացվել է:

Դեռահասների անունները չեն հաղորդվում:

Նույն շարքից