Միջազգային Պատահարներ 

Բուրսայի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է քրդական TAK-ը

analitik.am

Թուրքիայի Բուրսա քաղաքի կենտրոնում ապրիլի 28-ի երեկոյան իրականացված պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատ բազեներ» (TAK) կազմակերպությունը։

TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Բուրսայի գործողությունն իրականացվել է՝ որպես վրեժ թուրքական պետության իրականացրած կոտորածների։

Նշվել է, որ մահապարտը եղել է էսթեր Չալի անունով իրենց կին զինյալը։

Նշենք, որ Բուրսայի կենտրոնում գտնվող «Ուլու ջամի» կոչվող մզկիթի մոտ մի կին պայթեցրել էր իրեն։ Դեպքի հետ կապված ձերբակալվել է 15 կասկածյալ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 23 քաղաքացի։

Նույն շարքից