Ադրբեջանի «Շարունակվող զարգացում» հասարակական միության նախագահ Գյուլնարա Ամիրասլանովան հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերում ծառայող իր որդուն հրամանատարական անձնակազմը պարբերաբար ստորացնում է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» պարբերականը, այս մասին Ամիրասլանովան գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքերով՝ զորամասի սպաներից մեկը ստիպել է իր որդուն հանել ներքնաշորը։
«Ես շատ բարկացած եմ, ինձ հայտնել են, որ ավագ լեյտենանտ Հայալ Ջալիլովը հարկադրել է որդուս հանել ներքնաշորը մյուս բոլոր զինծառայողների աչքի առջև։ Ջալիովի նման սպաները փորձում են այդպիսի քայլերով ստորացնել մեր զինծառայողներին։ Հետո էլ կասեն՝ իբր զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Մենք չպետք է աչք փակենք սպաների նման ապօրինի քայլերի վրա։ Այդ սպայի նկատմամբ պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկվեն»,-շեշտել է Ամիրասլանովան։