Գիտություն 

Դառը շոկոլադը կփրկի սրտի կաթվածից և դիաբետից

analitik.am

British Journal of Nutrition ամսագրում հրապարակֆել է մի հոդված, որում ասվում է , թե շոկոլադի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, պնդում են Ուորիքյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:

Նրանք այդ փաստը հաստատել են 18-ից 69 տարեկան ավելի քան հազար մարդու մասնակցությամբ փորձարկման ընթացքում: Կամավորների կեսը քաղցրավենիքի քսանհինգական գրամ էր օգտագործում, մյուս կեսն իրեն սահմանափակում էր այդ հարցում:

Դիտարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ շոկոլադի սիրահարների մոտ լյարդը և սրտանոթային համակարգն ամենից լավ էին աշխատում:

Միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ օգտակար է միայն դառը շոկոլադը, մինչդեռ սպիտակը կամ կաթնայինը նման էֆեկտ չեն տալիս:

Նույն շարքից