Ռազմական 

ԼՂՀ Օմբուդսմենը Ադրբեջանի չարագործությունների իրավական գնահատականն է հրապարակել (ֆոտո)

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական զենքի գործադրման, ինչպես նաեւ ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ:

Իրավական գնահատականում մանրամասն հիմնավորվում է, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները:

Հիմնավոր ցույց է տրված, որ Ադրբեջանն ինքը օգտագործում է՝ սեփական քաղաքացիական բնակավայրերը՝ որպես թիրախ եւ դրանով իսկ չի կատարում սեփական բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը:

Կատարված վերլուծության արդյունքները կներկայացվեն ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան մյուս կազմակերպություններին եւ օմբուդսմենական միջազգային ու օտարերկրյա հաստատություններին:

Իրավական գնահատականը պատրաստված է անգլերեն լեզվով:

LXH_3LXH_2 LXH_4

LXH_5

 

 

 

Նույն շարքից