Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ երկօրյա պաշտոնական այցով հանրապետությունում գտնվող ԱՄՆ-ի բանակի քարտուղար Ջոն Մաքյուն սեպտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հարցերը, Ուկրաինայի իրադրությունը եւ Աֆղանստանում ISAF-ի առաքելությունը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության հարցերը: ԱՄՆ-ի բանակի քարտուղարը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Վրաստանի հետ ակտիվ համագործակցությունը պաշտպանության բնագավառում: Կողմերը նաեւ արծարծել են ԱՄՆ-ի բանակի եւ Վրաստանի զինուժերի սերտ համագործակցությունը Եվրոպայում: Ընդգծվել Է վրացի սերժանտների ու սպաների համար շտաբային վարժանք անցկացնելու կարեւորությունը»,-ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: