Ռազմական 

Իրաքում զոհվել են 40 զինվորականներ

analitik.am

Իրաքի բանակի առնվազն 40 զինծառայողներ զոհվել են մի շարք պայթյունների հետևանքով, որոնց հետևում կանգնած են ջիհադիստները: Եվս 70 զինծառայողներ գերեվարվել են իսլամիստների կողմից: Այս մասին գրում է BBC-ն:

Կիրակի օրը տեղի ունեցած հարձակումների մասին հայտնի է դարձել երկուշաթի:

Ջիհադիստները Իրաքի բանակի ռազմական բազայի վրա են հարձակվել Սիջիր քաղաքում: Հարձակմանը մասնակցել է առնվազն 6 մահապարտ:

Նշվում է, որ 4 մահապարտներ պայթեցրել են պայթուցիկներով պատված զրահամեքենաները, իսկ երկու մահապարտները պայթուցիկը ամրացրել էին իրենց մարմիններին:

Նույն շարքից