Գիտություն 

Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերվել Է երեք մոլորակ, որոնց վրա կարող Է կյանք լինել

analitik.am

Աստղագետները հայտարարել են Արեգակնային համակարգին համեմատաբար մոտ գտնվող երեք մոլորակների հայտնաբերման մասին, որոնց վրա կարող Է կյանք լինել, տեղեկացնում Է BBC-ն:

Հետազոտողներն իրենց աշխատանքը հրապարակել են Nature հանդեսում: Նրանց տվյալներով՝ երեք մոլորակները, որոնց վրա կարող Է կյանք հայտնաբերվել, գտնվում են Երկրից 39 լուսային տարի հեռավորության վրա՝ TRAPPIST-1 համակարգում, որը գտնվում Է Ջրհոսի համաստեղությունում, դարչնագույն թզուկի մոտ:

Բելգիայի Լիեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքով՝ աստղագետների առջև այժմ բացվում Է բացառիկ, աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին հնարավորությունը կյանքի քիմիական հետքեր հայտնաբերելու Արեգակնային համակարգի սահմաններից դուրս:

Դա հնարավոր Է, որովհետև հայտնաբերված մոլորակները բավականաչափ մոտ են գտնվում Երկրին, և դրանց մթնոլորտները հնարավոր կլինի վերլուծել արդի տեխնլոգիաների միջոցով:

Նույն շարքից