Ռազմական 

Իրանը հայտարարել է նոր սուզանավերի և էսկադրոնային ականակիրների ստեղծման մասին

analitik.am

Իրանի պաշտպանության նախարաարության՝ ռազմածովային ուժերի գծով վարչության պետ, գեներալ Ալի Հոլամզադեն հայտարարել է, որ Իրանն արդեն սկսում է Fateh դասի ոչ մեծ ջրատարողությամբ սուզանավերի և Moudge դասի 4 միավոր էսկադրոնային ականակիր նավերի հավաքման աշխատանքները։


Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, ականակիր նավերից մեկը լինելու է Sahand դասի՝ 1400 տոննա ջրատարողությամբ, զինված մի քանի հրթիռային համակարգերով։ Ընդ որում, գեներալի խոսքերով՝ Sahand-ի ստեղծման աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև 2014-ի վերջը։

 

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ լրագրողների այն հարցին, թե արդյոք Իրանը ծրագրում է մոտ ապագայում իր ունեցած ամենախոշոր ականակիր նավը՝ Dzhamaran-ը գերազանցող էսկադրոնային ականակիր ստեղծել, Հոլամզադեն պատասխանել է. «Իրանի մասնագետներն ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ այդ ասպարեզում, ինչպես նաև փորձ, ինչը թույլ կտա ստեղծել նավեր շատ ավելի մեծ ջրատարողությամբ»։

 

Հավելենք, որ Dzhamaran-ն իրանցի մասնագետների կողմից ստեղծված առաջին մարտական նավն է, այն ջուր է իջեցվել Պարսից ծոցում 2010-ի փետրվարին։ Այս նավի հիմքի վրա ստեղծված Dzhamaran-2-ն իր հերթին սկսել է շահագործվել 2011-ի դեկտեմբերին։ Այն ջուրն է իջեցվել Կասպից ծովում՝ Բենդեր-Էզելի նավահանգստում։ Այս դասի նավերի ջրատարողությունը 1420 տոննա է, դրանք զինված են հականավային և «մակերևույթ-օդ» դասի հրթիռներով, տորպեդներով, 2 գնդացիրներով։ Դրանց կրեյսերային արագությունը 30 հանգույց է (55.56 կմ/ժ)։


Նույն շարքից