«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի առաջին փորձը Շվեդիայի Էրիքսոն Գլոբ արենայում հիացրել է ներկաներին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկությամբ Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը՝ հավաքելով 92 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքէջից։
