Գիտություն 

Դպրոցում դասերի ժամանակ դյուրակիր համակարգիչների օգտագործումը բարելավում է առաջադիմությունը

analitik.am

Գիտնականներն ապացուցել են, որ այն դպրոցներում, որոնք կարողանում են յուրաքանչյուր աշակերտի առանձին դյուրակիր համակարգչով ապահովել, երեխաների առաջադիմությունն ավելի լավ է, քան այն ուսումնական հաստատություններում, որոնք այդպիսի հնարավորություն չունեն:

Ըստ Informing-ի, մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել 15-ամյա հետազոտությունների արդյունքում:

Նրանց խոսքով, դյուրակիր համակարգիչների օգտագործումը լավ արդյունքներ է ապահովում անգլերեն, մաթեմատիկա առարկաներից, ինչպես նաեւ գրավոր եւ տարբեր գիտական աշխատանքների մասով:

Բացի ստանդարտացված թեստերից գնահատականների բարելավումից, նոր տեխնոլոգիաները դրական են անդրադառնում նաեւ աշակերտների եւ ուսուցիչների հարաբերությունների վրա:

Նույն շարքից