Ռազմական 

ՄԱԿ-ը բանաձև է ընդունել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում

analitik.am

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 24-ին միաձայն կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պարտավորեցնում է այս կամ այն պետությանը «կանխել և կասեցնել» սեփական քաղաքացիների մասնակցությունը արտերկրում հակամարտություններին ու զինված բախումներին։Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, օտարերկրացիների ներգրավումը զինված խմբավորումներին, նրանց ներգրավվածության նպաստելը, ըստ բանաձևի, պետք է օրենքի սահմաններում պատժվի։ Ակնհայտ է, որ համանման բանաձևի ընդունման պատճառը Սիրիայում և Իրաքում ակտիվ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն է և դրա դեմ վերջին շրջանում մեկնարկած պայքարը։ Ընդ որում, փորձագետները հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների շարքերում մարտնչում են ավելի քան 70 երկրներից ժամանած 12 հազար զինյալներ։

 

Նշենք, որ բանաձևի նախագիծն առաջարկվել էր ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերի սկզբին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ ԱԽ-ին ուղղված իր կոչում շեշտել էր, որ սույն բանաձևը կհիշեցնի աշխարհին ծայրահեղականությանը դիմագրավելու պատասխանատվության մասին։

Նույն շարքից