Միջազգային Պատահարներ 

ԱՄՆ-ում օդանավի եւ ծովարծվի բախումից մարդիկ են զոհվել

analitik.am

ԱՄՆ-ում քաղաքացիական ավիացիայի օդանավը բախվել է սպիտակագլուխ ծովարծվին: Ավիաաղետի հետեւանքով մարդիկ են զոհվել, ինչը տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին անգամ, հայտնում է   Informing-ը:

Cessna 172 օդանավն ապրիլի 20-ին ընկել է Անկորիջ քաղաքից դեպի հյուսիս  (Ալյասկայի նահանգ):

Դեպքի հետաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացիական ավիացիայի օդանավը հարվածել է սպիտակագլուխ արծվին և ընկել է, ինչը  4 մարդու մահվան է հանգեցրել, որոնք այդ պահին ինքնաթիռում էին:

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի վաղ եղել են դեպքեր, երբ ինքնաթիռները բախվել են հսկայական թռչունների, բայց նման իրավիճակներում մարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել:

Ինքնաթիռի` ծովարծվի հետ բախումն առաջին անգամ է մարդկանց մահվան հանգեցրել։

Նույն շարքից