Ռազմական 

Իրաքը հրաժարվել է ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռներ գնելուց

analitik.am

Իրաքի պետական մարմինները որևէ կերպ չեն արձագանքել ԱՄՆ պաշտոնական կողմի առաջարկին, որով ամերիկացիները սեփական արտադրության AH-64E Apache («Ապաչ») ուղղաթիռներ գնելու առաջարկ էին արել Իրաքին, հայտնում է Defense News կայքը:


Իրաքին 24 ուղղաթիռների, ինչպես նաև դրանց համար նախատեսված սարքավորումների, հավելյալ նավիգացիոն ու կապի համակարգերի, սպառազինության ու լրակազմի տրամադրումը ամերիկյան կողմը գնահատել էր մոտ 4,8 մլրդ ամերիկյան դոլար: Դեռևս 2014-ի սկզբին ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) թույլտվություն էր տվել, որով ամերիկյան արտադրողները կարող էին նախատեսված ուղղաթիռները ու այլ սպառազինությունը հանձնել Իրաքի զինված ուժերին:

 

Պետական գերատեսչության թույլտվությունից հետո ամերիկացիները պաշտոնական առաջարկ էին ուղարկել Իրաքի կառավարությանը, ու սպասում էին իրաքցիների համաձայնությանը, որպեսզի տրամադրեին ամբողջ սպառազինությունը:

 

Սակայն օգոստոսին պաշտոնական առաջարկի ժամկետը սպառվեց, ու Իրաքը, փաստորեն, որևէ կերպ չարձագանքեց ամերիկյան առաջարկին, որով և հրաժարվեց ամերիկյան ուղղաթիռներից:


Նույն շարքից