Գիտություն 

Տեսողության վերադարձ ցողունային բջիջների օգնությամբ

analitik.am

Ճապոնացի կենսաբաններն առաջին անգամ հաջողությամբ կիրառել են «վերածրագրավորված» մաշկից ստացված ցողունային բջիջները՝ 70-ամյա կնոջ տեսողությունը վերադարձնելու համար, որը տառապել է աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիայից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Գիտնականների հաջողության մասին հայտարարվել է Տեսողության ուսումնասիրման և ակնաբուժական ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը Սիեթլում։

ԱՀԿ ընթացիկ գնահատականներով՝ մեր մոլորակում ապրում է մոտ 20-25 մլն մարդ, ովքեր տառապում են կուրությունից, որն առաջացել է ցանցաթաղանթի վնասման հետևանքով։

Գիտնականները վերջին 10 տարում ակտիվորեն աշխատում են տեխնոլոգիաների ստեղծման վրա, որոնք թույլ են տալիս վերականգնել ցանցաթաղանթը ցողունային բջիջների օգնությամբ, ինչպես նաև հատուկ կիբեռնետիկ պրոթեզների, որոնք կարող են փոխարինել ցանցաթաղանթը։

Նույն շարքից