Գիտություն 

Բարձր զարկերակային ճնշումից և հիպերտոնիայից տառապող մարդիկ պիտի ավելի հաճախ բալի հյութ խմեն

analitik.am

Բարձր զարկերակային ճնշումից և հիպերտոնիայից տառապող մարդիկ պիտի ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետության աստիճանով չի զիջում դեղերին:

Կամավորները, որոնք բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը  38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար: Այդպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել են   Northumbria University-ի գիտնականները:

Հետազոտության հեղինակները հետևել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի  60-ական մլ խտանյութ են ստացել  100 մլ ջրով բացած, կամ էլ  նույն ծավալի պլացեբո` բալի համով:

Հետազոտության արդյունքները միանշանակորեն վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղամիջոցներին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը հիվանդների արյան երկու ֆենոլաթթվի` պրոտոկատեխինային և վանիլինային թթուների ցուցանիշների վրա:

Նույն շարքից