ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանըհարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» թերթին և պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող միքանի հարցերի.
– Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանությաննախարարը նորից մեկնում է Մոսկվա։ Արդյո՞ք այս անգամ նրանկհաջողվի՞ որևէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում։ Խնդրում ենքմեկնաբանել նաև, թե ո՞րն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը։
– ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին։
Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որևէ խոչընդոտ կամ բարդություն չկա։
Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն ավելի արագ, քան ծրագրված Է պայմանագրային պարտավորություններով։ Այս առումով խոչընդոտներ չկան։ Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ։
– Այս օրերին քննարկվում Է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը։Որքանո՞վ դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին։
– Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է։ Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ։ Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձևավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ, խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ։ Ամենևին էլ կարևոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ– գին տրամաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանը դիտարկում Է բոլոր հնարավորությունները։
– Ակտիվորեն քննարկվում Է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանիկողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելուհնարավորությունը։ Որպես հիմնավորում հիմնականում նշվում էառաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը։Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի։
– Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած պահի։ Համենայնդեպս վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։