Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 8-ին Գլխավոր զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի սկզբներին հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կապիտան Նաջիմադդին Ակիֆ օղլու Սավալանովը:
Բացի դրանից, հայտնվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երեկ ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել: