Եվրամիության հակաահաբեկչական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում է գտնվում եվրոպական երկրների երեք հազարից ավելի քաղաքացի, ովքեր ընդգրկվել են «Իսամական պետություն» խմբավորման գրոհայինների շարքերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
BBC-ին տված հարցազրույցում Ժիլ դե Կերշովն ասել է, որ եվրոպական երկրների շատ քաղաքացիներ մեկնել են Մերձավոր Արևելք խալիֆայության ստեղծման մասին հայտարարությունից հետո:
Ընդ որում՝ նա կարծիք է հայտնել, որ ավիահարվածները, որոնք ԱՄՆ-ն և իր դաշնակիցները սկսել են հասցնել Իրաքում և Սիրիայում գտնվող իսլամիստների դիրքերին, ավելացնում են Եվրոպայում ջիհադիստների հարձակումները:
Ավելի վաղ ամերիկյան բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայում ԱՄՆ-ն և իր արաբական դաշնակիցները հարվածներ են հասցրել կործանիչների և Tomahawk հրթիռների միջոցով: