Ստոկհոլմի Globe Arena-ում կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ։
Քվեարկության արդյունքում՝ Հայաստանը եզրափակիչ փուլում է:
Ներկայացնենք այն երկրները, որոնք ստացան եզրափակիչի ուղեգիր՝ Հայաստան, Մալթա, Կիպրոս, Չեխիա, Ավստրիա, Խորվաթիա, Հունգարիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան եւ Ադրբեջան:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 14-ին։