Ռազմական 

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժությունը

analitik.am

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մասնակցությունն Ադրբեջանում ընթացող համատեղ զորավարժությանը, որը հակաօդային պաշտպանության նշանակություն ունի։

Վարժանքները, որոնք կրում են «ԹուրԱզ արծիվ» (ԹուրԱզ՝ Թուրքիա և Ադրբեջան), մեկնարկել են սեպտեմբերի 18-ին և շարունակվելու են մինչ հոկտեմբերի 3-ը։

Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է զորավարժությանը մասնակցող իր անձնակազմը՝ 6 միավոր F-16 կործանիչ, 2 միավոր Սիկորսկի S-70 «Բլեքհոք», 2 միավոր AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային  ուղղաթիռներ։

Ադրբեջանը մասնակցում է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 2 միավոր Սու-25 գորհիչ, մի շարք ուղղաթիռներով, փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նույն շարքից