Ռազմական 

Իրանը վերջանականապես համոզվել է՝ անօդաչուն Իսրայելից չէր արձակվել

analitik.am

Օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում: Օրերս արդեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է՝ անօդաչուն արձակվել է տարածաշրջանի երկրներից մեկի տարածքից, դրանում իրենք արդեն համոզվել են, անհնար է, որ այն Իսրայելի տարածքից արձակված լիներ։ Գեներալը հավելել է, որ իրենք արդեն փոխանցել են իրենց ունեցած տեղեկությունները կառավարությանը և ԶՈւ գլխավոր շտաբին, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը։ Այս մասին հաղորդում է իրանական«Ֆարս» լրատվական գործակալությունը։

 

Նկատենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր՝ ԱԹՍ-ն Իրանի տարածք է ներթափանցել հյուսիսային հատվածից՝ ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից։

Նույն շարքից