Իվետա Մուկուչյանն իր եվրատեսիլյան երգի cover-ը կենդանի կատարմամբ ներկայացրել է Wiwibloggs-ի երեկույթին
Մայիսի 11-ին Եվրատեսիլ 2016-ի մասնակիցներից շատերը երեկոն անցկացրել են Ստոկհոլմի Hard Rock սրճարանում, որտեղ բրիտանական Wiwibloggs կայքը հատուկ երեկույթ էր կազմակերպել։ Մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը երգել է իր «LoveWave» ստեղծագործության էթնո-ջազային cover տարբերակը։