Մշակույթ 

Էդվարդ Միրզոյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

Երևանի պատվավոր քաղաքացի, մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր էվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակի առթիվ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարազատները,  երաժշտագետներ ու երաժշտասերներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Մեծանուն կոմպոզիտորի շիրիմին Երևանի քաղաքապետի անունից հարգանքի տուրք է մատուցել նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Էդվարդ Միրզոյանի գործընկերները ներկաներին հուշեր են պատմել մեծանուն կոմպոզիտորի կյանքից:

Նույն շարքից