Թուրքիայի հարավ-արևելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում են Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբից, երկու օդաչուներն էլ զոհվել են:
Նշվում է, որ ուղղաթիռը մասնակցել է հակաահաբեկչական օպերացիայի և կործանվել է Երևանի ժամանակով ժամը 06:50-ին:
Գործի քննությունը շարունակվում է: