Ռազմական 

ԱՄՆ-ը 4500 միավոր զրահամեքենա կվաճառի ԱՄԷ-ին

analitik.am

ԱՄՆ պետդեպարտամենտը Արաբական Միացյալ Էմիրություններին MRAP դասի զրահամեքենաներ վաճառելու թույլտվություն է տվել, որով ամերիկյան զինված ուժերի պահեստի զրահամեքենաների մի մասը կտրամադրվի արաբական պետությանը: Ընդ որում՝ մեքենաների գնելու նախաձեռնությունը հենց արաբական կողմինն է, հայտնում է Army Recognition կայքը:


Թույլտվության համաձայն՝ Էմիրությունները կարող են ստանալ ոչ միայն ամերիկյան MRAP դասի մեքենաներ, այլև դրանց համար նախատեսված պահեստամասեր, սպասարկման սարքավորումներ, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությունը մեքենաների անձնակազմերի ուսուցման մեջ:

Տարբեր մակնիշի ու նշանակության 4569 միավոր MRAP դասի մեքենաների համար Արաբական Միացյալ Էմիրությունները ամերիկյան կողմին վճարելու է շուրջ 2,5 մլրդ ամերիկյան դոլար (միջինը մոտ 550 հազար դոլար մեկ միավորի համար):


Նույն շարքից