Ռազմական 

Թալիշում հակառակորդի վերցրած դիրքերը ստրատեգիական նշանակության են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին աղմկահարույց հայտարարությամբ կրկին խախտել Է ՊՆ-ի անդորրը։ Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հյուսիսարևելյան հատվածում 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ Է ունեցել։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Էլ կեսբերան հերքել Է։ Երեկ միավորումը կրկին հայտարարություն Է տարածել՝ վերահաստատելով Թալիշում կորցրած տարածքների մասին իրենց հայտարարությունը՝ դրան կցելով նաև մի տեսանյութ, որտեղ, ըստ իրենց, պարզ երելում Է պատկերը։ Տեսանյութում ասվում Է նաև, որ հակառակորդի վերցրած դիրքերը ստրատեգիական նշանակության են, քանի որ բարձրադիր մի դիրքի գրավումով Թալիշ գյուղը և հարակից շրջաններն ընկել Է հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Թալիշի գյուղապետ Վահե Պետրոսյանը երեկ չհերքեց այս տեղեկությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ավերածություններից հետո գյուղը դեռևս չի վերաբնակեցվել, հայտնի էլ չէ, թե երբ դա տեղի կունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից