Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Բաքուն անպայման գրավելու է Արցախի հողերը:
Նշենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին արդեն հաստատել է, որ այսօր երեկոյան Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպում է տեղի ունենելու, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունների պատասխանատուները: Սակայն, ինչպես երևում է, Բաքուն թքած ունի նախագահների սպասվելիք հանդիպման, միջնորդների ջանքերի վրա ու շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով՝ մոռանալով դասերը:
«Ադրբեջանի նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի վճռականության շնորհիվ մենք անպայման կազատենք օկուպացված տարածքները»,-հայտարարել է Հասանովը, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: