Ռազմական 

Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ մարդասիրական օգնություն են տրամադրել «Իսլամական պետությանը»

analitik.am

Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ մարդասիրական օգնություն են նետել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող շրջաններում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Washington Times-ին:

 

Ինչպես հայտնում է թերթը, սննդամթերքից, խմելու ջրից և զինամթերքից բաղկացած մարդասիրական օգնությունը նախատեսված է եղել «Իսլամական պետության» դեմ գործողությանը մասնակցող իրաքցի զինվորների համար, սակայն այն նետել են Անբար շրջանում, որն իսլամիստների հսկողության տակ է:

 

«Զինվորներն այդ օգնության խիստ կարիք ունեին, սակայն Իրաքի բանակի հրամանատարության սխալի և օդաչուների անփորձության պատճառով մենք օգնել ենք գրոհայիններին մեր զինվորներին սպանելու հարցում»,- հայտարարել է տեղի խորհրդարանականներից մեկը՝ Հաքիմ ազ-Զամիլին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Դեպքը հաստատել է Իրաքի անվտանգության նախարարության ներկայացուցիչներից մեկը, ով խոսել է անանունության պայմանով: Ներկայում անցկացվում է տեղի ունեցածի հետաքննություն:

Նույն շարքից