Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը մեկ զոհ ունի:
Արցախի ՊԲ-ն իր հայտարարության մեջ նշել էր նաև, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: