Ռազմական 

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը քննարկել է պետական ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղիները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի  ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել է պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում  պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը, բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա, մասնավորապես՝ բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտություն:

Նույն շարքից