Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Նյու Յորքում կայացած Webby Awards մրցանակաբաշխությանը` պարգևատրվելով 2 անգամ համացանցը «ցնցելու» համար (Breaking the Internet Award):
The Daily Mail-ի հաղորդմամբ` 34-ամյա գեղեցկուհին մրցանակի է արժանացել իր մերկ լուսանկարներով վիրտուալ տիրույթում լուրջ իրարանցում առաջացնելու համար:
Մրցանակը ստանալիս Քարդաշյանը խոստացել է մինչև կյանքի վերջին օրը մերկ «սելֆիներ» հրապարակել: Նշվում է, որ Քարդաշյանն առաջին մարդն է, ով արժանացել է Breaking the Internet Award մրցանակին:






