«Հայոց աշխարհ» թերթի զրուցակիցն է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետիտեղակալ, փոխգնդապետ Արամ Սայադյանը:
Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծմանմասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:
Լազերային կուրացման սարքը նախագծվել եւ ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են եւ օգտագործվում են հակընդդեմ:
Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարեւորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:
Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում