Այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և վերջին շրջանի հետ համեմատած այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քիչ. « ՀՀ ՊՆ-ն համագործակցում է ԼՂՀ ՊԲ-ի հետ և ինֆորմացիա է ստանում Արցախից, որ հայկական ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր»:
Խոսելով Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ Օհանյանը ասաց, որ վերջինս կամավորականներով լուրջ առաքելություն է իրականացնում այսօր՝ օգնելով ՊԲ-ին. «Բացի դրանից, որպես ԵԿՄ նախագահ՝ Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ աշխատանք է կատարում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է Արցախի հրամանատրաներից Բադասյանի հայտնի հայտարարությանը, ապա Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից: