Այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, խոսելով իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվող ծառայողական ավտոմեքենաների մասին, նշեց, որ դրանց թվում են նաև այն մեքենաները, որոնք դեռ 80-ականներից աշխատում են մարզերում. «Մենք խնդիր ունենք ավելի սուղ միջոցներով ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը: Օպտիմալացնել նշանակում է ապահովել նույն որակն ավելի սուղ միջոցներով: Մեզ համար առաջնայինը որակական կողմն է»:
Նախարարը չբացառեց, որ կառույցների միավորում կլինի՝ ամեն դեպքում նշելով, որ ամեն ինչ պետք է արվի միայն որակական ցուցանիշները հաշվի առնելով:
Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությունում կադրային կրճատումներին, ապա Մուրադյանն ասաց, որ այդ խնդիրը ևս քննարկվում է, բայց այստեղ ևս պետք է որակական ցուցանիշը անկյունաքարային լինի: