Մշակույթ 

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի առաջին 5 օրերին մասնակցել է շուրջ 500 սան

Մայրաքաղաքում շարունակվում է մայիսի 11-ից մեկնարկած քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը:
Մրցութային 5 օրերի ընթացքում արդեն իսկ կայացել են լարային գործիքների, դաշնամուրի, ազգային նվագարանների, մեներգեցողության և դասական համույթների մրցույթները:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ծրագրի ընթացքի հետ կապված նշել է, որ փառատոնի մրցութային առաջին հինգ օրերին համայնքային ենթակայության երաժշտական բոլոր դպրոցներից ծրագրին մասնակցել է շուրջ 500 սան:
Մրցույթը կշարունակվի մինչ մայիսի 23-ը:
Փառատոնի ավարտին միավորների ընդհանուր հաշվարկով կորոշվեն հաղթող լավագույն դպրոցները, որոնք կպարգևատրվեն և կարժանանան հատուկ մրցանակների:

Նույն շարքից