Ռազմական 

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դավիթ –Բեկ գյուղում աշակերտի շնորհիվ հայտնաբերել է 5 ական

analitik.am

Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ համայնքի մոտակա անտառներից մեկում. գյուղի 10 –րդ դասարանի աշակերտ Մարտուն Վարդանյանը անտառում պատահաբար հայտնաբերել է մարտական պատրասատականության վիճակում ական, ինչի մասին անմիջապես տեղեկացրել է տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» սակրավորներին, ինչի շնորհիվ անցած մի քանի օրվա ընթացքում նշված տարածքում հայտնաբերվել է ևս 5 ական:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ասելով.«Նա հայտնաբերել է «ՕՎՄ« տեսակի հակահետևակային ական, որը գտնվում էր մարտական վիճակում: Նրա գործողությունների շնորհիվ անտառը անմիջապես փակվել է, սկսել ենք մաքրազերծման աշխատանքները և տարածքում հայտնաբերել ենք նման ևս 5 ական»:

Նույն շարքից