Ռազմական 

ՆԱՏՕ-ն չի բացառում Թուրքիա դաշինքի ցամաքային ուժեր մտցնելու հնարավորությունը

analitik.am

ՆԱՏՕ-ն չի բացառում Թուրքիա դաշինքի ցամաքային ուժեր մտցնելու հնարավորությունը, եթե այդ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ հայտնվի: Այդ մասին հայտարարել է դաշինքի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Տոմաշ Սեմոնյակի և Գժեգոժ Սխետինայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Մեր գլխավոր խնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով Սիրիայում իրադարձությունների մասին հարցին:

 

«Հնարավոր է ցամաքային ուժերի մուտքը երկիր, եթե մենք տեսնենք որևէ գործողություն, որը կսպառնա անվտանգությանը»,- նշել է նա:

 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Սիրիայում բռնությամբ և ցնցված այնտեղ և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դաժանությամբ: «Դա լուրջ իրավիճակ է»,- հավելել է գլխավոր քարտուղարը:

Նույն շարքից