Ռազմական 

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն՝ հավելելով, որ լայնամասշտաբ զորավարժությունը նախատեսված է անցկացնել Վրաստանի տարածքում:

«Այո, մենք նախաատեսում ենք, սակայն կարող է ինչ-որ փոփոխություններ լինեն: Դա լինելու է լայնամասշտաբ զորավարժություն, որտեղ կարևորագույնը լինելու են հակաահաբեկչական և անվտանգության հարցերը»,ասել է Կապանաձեն:

Հավելենք, որ համատեղ զորավարժության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Նույն շարքից