Ռազմական 

Հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ Երևանը կամ Բաքուն ջախջախվեն. Վարդանով

Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշեց, որ հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը կջախջախվի, իսկ ինչ վերաբերում է խաղաղ համաձայնագրեր կնքելուն, ապա դրանք արդյունք չեն տալու:

Ընդ որում, Վարդանովի խոսքերով, Ադրբեջանի ջախջախումը կհանգեցնի այդ երկրի տարածքում նոր պետությունների ձևավորմանը՝ Ավարիստան, Լեզգիստան և այլն, իսկ ահա Հայաստանւ դեպքում՝ մեզ սպասվում է  ցեղասպանություն:

Ինչ վերաբրում է 800 հեկտար տարածքի կորստին, ապա ազատամարտիկն ասաց, որ դրանք միայն ժամանակորապես են Ադրբեջանի ձեռքում, քանի որ մենք չենք համակերպվել այդ կորստի հետ:

Նա նշեց, որ այդ տարածքները վերցնելու և առաջ գնալու անհրաժետություն կա, սակայն ոչ հիմա, երբ հակառակորդը սպասում է դրան և ոչ այն միջոցներով, որոնցով ադրբեջանցիները գրավեցին դրանք, այսինքն մարդկային լուրջ կորուստների գնով:

Վարդանովի խոսքերով դրանք մարտավարական նշանակություն ունեցող տարածքներ են, քանի որ տեսնում են Թալիշ գյուղի ուղղությամբ թիկունքի մեր դիրքերը:

Նույն շարքից