Ամերիկյան Կոնգրեսի դիրքորոշման պատճառով Թուրքիան այլևս հարվածային անօդաչուներ չի գնելու Միացյալ Նահանգներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության պետի տեղակալ Իսմայիլ Դեմիրը:
«Այն ընթացքում, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ի դեմս Թուրքիայի պայքարում են ահաբեկչության դեմ, ԱՄՆ Կոնգրեսը մասամբ դեմ է արտահայտվել Թուրքիային հարվածային անօդաչուներ և զենքի որոշ տեսակներ վաճառելուն: Թուրքիան այլևս հարվածային անօդաչուներ չի գնելու ԱՄՆ-ից: Մեզ համար այս գիրքն արդեն փակված է»,-ասել է Դեմիրը Միացյալ Նահնագներում Ատլանտյան խորհրդում իր ելույթի ժամանակ:
Դեմիրը նշել է, որ դեռ 2013 թվականից թուրքական իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում սեփական անօդաչուները ստեղծելու համար. «Այս ոլորտի զարգացման համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն մենք արդեն լուրջ հաջողություններ ենք գրանցել այդ հարցում»: