Այսօր՝ մայիսի 27-ին, «Փոքր Մհեր» կրթահամալիրում Վերջին զանգի արարողությանը մասնակցելու ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններից մեկին՝ շփման գծում հատուկ սարքեր տեղադրելու հարցի շուրջ պայմանավորվածությանը, ասաց, որ հայկական կողմի ցանկությունը մեկն է՝ այդ սարքերը պետք է որքան հնարավոր է շուտ տեղադրվեն. «Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ շփման գոտում պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն զինադադարի ռեժիմի խախտման դեպքերն ուսումնասիրելու, միջազգային հետաքննություն անցկացնելու համար»:
Ինչ վերաբերում է շփման գծում Արցախի բանակի գործողություններին, ապա Օհանյանն ասաց, որ այն մշտապես տեխնիկապես հագեցվում է, տեղադրվում են և գիշերային, և ցերեկային, և ջերմատեսիլ համապատասխխան սարքավորումներ , որպեսի մարտական հերթապահության ժամանակ խնդիրներն ավելի հստակ կատարվեն: