Ռազմական 

Ռուսաստանում պահուստային բանակներ կձևավորեն

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն աշխատում է մի քանի պահուստային բանակի ստեղծման նախագծի ուղղությամբ, որոնք, հավանաբար, կձևավորվեն մոտ ապագայում, գրում է Лента-ն՝ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին հղումով։

 

«Այդ բանակների անձնակազմը, շարունակելով աշխատել տարբեր ձեռնարկություններում, պարբերաբար կմասնակցի զինվորական հավաքներին, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս որոշակի գումար կստանա՝ այդ պահուստային բանակում գտնվելու համար»,- ասել է Կլինցևիչը։

 

Պաշտոնյան պարզաբանել է նաև, որ այդ մարդիկ պատրաստ կլինեն ցանկացած պահի ներկա գտնվել համապատասխան հավաքակետում, զենք ստանալ և մասնակցել ձևավորված ենթաբաժնում, որը նախապես որոշված է։

Նույն շարքից